Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 13-12-2024

Ստիպում են՝ գողություն անեմ՝ էրեխեքիս պահեմ․ Գումի շուկայից մեծ քանակությամբ միս է առգրավվել

Վաղ առավոտից սննդամթերթի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ Գումի շուկայի մսի շատ կրպակներ փակել են։

Մսավաճառները նշում են, որ պատճառը սպանդանոցի թղթի բացակայությունն է եղել, ինչը սակայն նախորդ օրերին խնդիր չէր և միայն այսօր են որոշել պահանջել։

Oragir.News-ը տեղում զրուցել է մսավաճառների ու ոստիկանության իրականացրած գործողություններին ականատես շուկայի աշխատակիցների հետ։ Մսավաճառները նշել են, որ իրենց մոտ չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթեն:

Մսավաճառներից մեկն ասաց, որ չորս անչափահաս երեխա ունի, մի ցուլիկ ուներ՝ մորթել էին, բերել, սակայն ոստիկաններն ու ՍԱՏՄ աշխատակիցները տարել են միսը։

«Էդ ցուլիկին էլ վարկով էին վերցրել, հիմա տարել են, որ վառեն, հիմա ես էդ բանկին ինչ պատասխան եմ տալու։ Իմ եղածը գրավ է դրած, վաղը, որ ինձ եկան ասին գնա տանից, ես ինչ եմ անում։

Ասում են՝ սպանդանոց, բայց Արարատի մարզում, Վեդիում սպանդանոց գոյություն չունի։ Հնարավորություն չեն ստեղծել, որ մարդը իր ապրանքը կարողանա վաճառել։ Ամենամոտը Մասիսում կա սպանդանոց, Հոկտեմբերյանում, Լենինականում, 100 կիլոմետր հեռու, ո՞նց տանեմ»,- պատմեց նա։

Մսավաճառը պնդեց, որ իր կենդանու միսը ստուգումներ է անցել ու ոչ մի հիվանդություն չի ունեցել։ «Իր մոտ բոլոր տվյալները կան։ 150-160 կգ միսը բռնի ուժով տարան, չթողեցին, որ մենք մեր եղածը պաշտպանենք, ում դիմեմ հիմա։ 4 անչափահաս երեխա ունեմ, գնացի տուն, վազեցին իմ դիմաց՝ ինչ անեմ, բերել եմ հարց լուծել, ինչ անեմ հիմա»,-եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ