Ուղիղ եթեր
Իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն. Նիկոլ Փաշինյան
copy image url

Իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն. Նիկոլ Փաշինյան

Ներքին 3 ամիս առաջ - 09:11 12-12-2024
Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում: Այս մասին իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք եւ տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում:

Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչու՞, որովհետեւ մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են եւ ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը:

Իսկ ինչու՞ եմ հիմա որոշել արձագանքել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի: Անկեղծ կասեմ, որովհետեւ տեսնում եմ, որ իմ եւ իմ ընտանիքի, մեր վարած քաղաքականության մասին շատ բաներ են գրվում սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք ինձ այդ գրածները մեկնաբանելու հարցով չի դիմում:

Ու ստացվում է, որ այդ բաները անարձագանք եմ թողնում, ասել է, թե ասելու բան չունեմ, ասել է, թե գրածները ճշմարիտ են: Չնայած հիմա հասկացա, որ բաներ կան, որից տեղյակ չեմ նույնիսկ: Հենց նույն Արփիի 8 հազար դրամի պատմությունը: Ու՞մ մտքով կանցներ, թե այդ փակ տողի տակ մարդիկ ինչ կարող են մտածել:

Հաջորդը, խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետեւ հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով եւ միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարեւոր բուֆեր է մեզ համար:

Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ:

Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը եւ ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց եւ սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը:

Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ եւ ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք եւս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել եւ այսպես շարունակ:

Եւ ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների եւ շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում:

Ամենից շատ դիտված

08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
14:30 Մեծ աղետի նախանշա՞ն, թե՞ բնական պրոցեսներ. ինչ է կատարվում Հայաստանի ընդերքում
14:37 Դուբայում 20-ամյա մոդելին գտել են կոտրված ողնաշարով, ձեռքերով և ոտքերով․ Daily Mail
13:45 Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանավորներին
09:58 Հազարավոր ուժայիններ տրիբունայից հայ ֆաներին առևանգում էին խաղի ժամանակ. Սերգեյ Ջանջոյան
23:28 Մարդկանց ծեծում են ոստիկանական բաժանմունքներում, «բեսպրեդել»՝ նիկոլական Հայաստանում
08:24 Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ Հրապարակ
14:45 Սահմանին կուտակումներ են․ հայ վարորդների համար վրացական անցակետում էլ են խնդիրներ ստեղծում
10:55 Մասսայական հոսանքազրկումներ, կոտրված ծառեր․ առատ ձյունն անակնկալի է բերել ալավերդցիներին
15:39 ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ