Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել 3-րդ անձի՝ վարչապետի մոտ:
Բացի այդ՝ պատգամավորը դիմել է նաև ԱԱԾ, հետաքրքրվել՝ «հայտնաբերե՞լ են արդյոք պետական անվտանգության սպառնալիքներ, թե՞ ոչ»։
Oragir.News-ն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք նշված գերատեսչություներից պատասխան ստացե՞լ է։
Պատգամավորը պատասխանեց՝ ինչպես ԱԱԾ, այնպես էլ Գլխավոր դատախազություն երեկ է դիմել, ուստի՝ պատասխանի մասին խոսելը դեռ վաղ է։
Ի՞նչ ակնկալիք ունեք ԱԱԾ-ից և հատկապես Գլխավոր դատախազությունից, հաշվի առնելով, որ Աննա Վարդապետյանը մինչ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգանականը, ավելին՝ մամուլում տեղեկություն էր եղել, որ նա, լինելով վարչապետի օգնականը, խմբագրել էր Ռուբեն Հայրապետյանի որդու քրեական գործը, Հովիկ Աղազարյանը պատասխանց.
«Նորմալ ակնկալիք ունեմ՝ օրենքների շրջանակում, իրենց գործառույթներին համապատասխան»։
Մամուլը գրել է, որ Դուք նամակագրության մեջ եք եղել ՔՊ աջակից, բլոգեր Ռոման Բաղդասարյանի հետ Արդյոք նշված անձի հե՞տ է եղել այդ հայհոյախառն խոսակցությունը, որի մասին ՔՊ-ականները ամաչում են բարձրաձայնել, հարցրեցինք Աղազարյանին։
«Ես Ռոման Բաղդասարյանի հետ երբեք չեմ շփվել, ո՛չ համացանցով, ո՛չ որևէ կերպ, չեմ էլ հիշում՝ երբեէ իրեն տեսել եմ, թե ոչ։
Մեսինջերով ում հետ, որ եղել է այդ խոսակցությունը, Ռոման Բաղդասարյանը չէ, ուրիշ անձնավորություն է և ԱՄՆ-ից էր ներկայանում...»։