Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:20 11-12-2024

Նոր տարվա շեմին կարող է զրկվենք և՛ լույսից, և՛ ջրից․ բնակիչները դիմել են Փաշինյանին 

Դեկտեմբերի 8-ին «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի փողոցի 15 և 17 շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի հետ կապված, որ արդեն 10 տարի է՝ չի հաջողվում դառնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդ։

Oragir.News-ը երեկ՝ դեկտեմբերի 10-ին, այցելեց շենքի տարածք, զրուցեց բնակչուհի Թամարա Հակոբյանի հետ։

«Խնդիրը եղել է, երբ մենք 10 տարի առաջ մտել ենք այդ շենք։ «Գլենդել հիլզում» հոսանքի այդ խնդիրը եղել է, բայց կամաց-կամաց լուծվել է։ Մեր շենքերի խնդիրը մինչև օրս չի լուծվել։ Շուրջ 10 տարի է՝ կանոնավոր վճարումներ ենք կատարում, բայց մենք կտրոն չենք ստանում, ոչ մի ապացույց չունենք, որ մենք վճարում ենք»,-պատմեց նա։

Բնակչուհին նաև հայտնեց, որ դիմումները հանձնել է պատկան մարմիններին։ Օրինակ՝ վարչապետին, ՄԻՊ-ին և այլոց։

Թամարա Հակոբյանը մեզ հետ զրույցում նաև պատշգամբից ցույց տվեց էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակայանը, որն անմխիթար վիճակում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը

Ձեզ գուցե հետաքրքրի