Ներքին 1 տարի առաջ - 19:20 04-12-2024

Դեկտեմբերին չբացակայեք, բժշկի թուղթը չի անցնելու․ «Երևան սիթին» սպառնում է աշխատողներին

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները ահազանգում են, որ տնօրենությունը արգելել է դեկտեմբեր ամսին բացակայել։

«Քանի որ աշխատանքային պայմանները ծանր են, շատ աշխատողներ դուրս են եկել ու վերջին շրջանում մենք աշխատում ենք 7+7 գրաֆիկով, երբեմն էլ դրան գումարվում էր ևս 3 ժամ, որի համար թեև հավելյալ վարձատրվում ենք, բայց այլևս ի վիճակի չենք։

Տնօրենությունը նոյեմբերի վերջին աշխատակիցներիս «Վայբեր չատով» ծանուցել էր, որ արգելվում է թեկուզ 1 օր բացակայել աշխատանքից։ Գրել էին, որ հաշվի չեն առնելու՝ ոչ բժշկի թուղթ, ոչ էլ այլ բացատրություն, դեկտեմբերին չբացակայե՛ք, բժշկի թուղթը չի անցնելու։ Հասկանում ենք, որ Նոր տարի է, առևտուրը շատ է, բայց իրենք էլ պետք է հասկանան, որ ֆիզիկապես չենք կարող, և որ հնարավոր է մեկը հիվանդանա,մյուսին մի դեպք պատահի․․․»,- ասացին սուպերմարկետների ցանցի աշխատակիցները, ապա հավելեցին՝ այդ ծանուցման սքրինշոթերը ունեն։

Oragir.News-ը ահազանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել «Երևան սիթի» սուպերմարկտենրի ցանց, որտեղից հերքեցին տեղեկությունը։

«Մենք ամսվա կտրվածքով բավականին լուրջ քանակի հիվանդաթերթիկների վճարումներ ենք տալիս, չի կարող մի աշխատակից մոտենալ մեզ և ասել, որ ինքը հիվանդաթերթիկ չի վճարվել։ Մենք չունենք 7+7+3 ժամ գրաֆիկներ, դա արդեն իսկ անում է 17 ժամ և ավելի, որ աշխատակիցն էլ ուզենա, չի կարող այդքան աշխատել։ Իրենց հանգստյան օրերը, իրենց հանգստյան օրերն են, եթե հիվանդաթերթիկ է աշխատակիցը բացում, դա միանշանակ օրենքով հասանելի է, վճարումները ստացվում են։ Այսինքն՝ մենք նմանատիպ խնդիր չունենք ու չենք էլ ունեցել։ Տարվա որ եղանակին էլ լինի, մենք հիվանդաթերթիկի վճարումները տալիս ենք»,- պատասխանեցին «Երևան սիթի»-ից։

Դիտարկմանը, որ սուպերմարկետի աշխատակիցները ունեն այդ հրամանի «սքրինշոթը» և խոստացել են այն տրամադրել մեզ՝ «Երևան սիթի»-ից այսպես արձագանքեցին․

«Չեմ կարող ասել իրականում, բայց մեզ մոտ չի խրախուսվում, որ մեր աշխատակիցները բացակայեն, քանի որ մեզ մոտ սեզոնային ամիս է, բայց, եթե աշխատակիցները հիվանդանում են, ունենում են հիվանդաթերթիկներ, մենք միանշանակ դա վճարում ենք»։

Մեր այս զանգից հետո, սուպերմարկետի աշխատողները կապ հաստատեցին մեզ հետ և հայտնեցին, որ տնօրենությունն այդ հաղորդագրությունը ջնջել է «Վայբեր չատից», բայց դրա սքրինները իրենց մոտ են։


Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը