Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:45 04-12-2024

Նիկոլի ձախողումները դավաճանություն են․ իրավազուրկ ենք իր դեմ․ հարցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է։ Նրա ձախողումներն արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, անվտանգային հարցերում են։ Վարչապետի ղեկավարման օրոք շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները կամ ամբողջությամբ խզվել է կամ գտնվում է ոչ այնքան լավ վիճակում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի ձախողումները անկարողությա՞ն, թե՞ դավաճանության հետևանք են»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլի քայլերը դավաճանության հետևանք է։ Եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ չեն ուզում խոսել վարչապետի մասին։

«Սիրտս լավ չի հա, դրա անունը մի տվեք»,- ասաց մի տղամարդ։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա անկարողության հետևանք է, որովհետև Նիկոլ Փաշինյանը վախկոտ է։

«Նա չի կարողանում իր դիմացինին պատասխանի ոնց որ հարկն է։ Իր ա տեղ մեկ ուրիշը լիներ, կկանգներ իր խոսքը կտաներ առաջ։ Մենակ նրա համար, որ երկաթե մուրճը արդեն մառացավ»,-պատասխանեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ․ «Ինքը դավաճան չի, ինչի ա դավաճան։ Երկրի վիճակի համար մեղավոր են նախկինները»,- նշեց նա։

Մի տարեց կին էլ վրդովված ասաց, որ ժողովուրդն արդեն իրավազուրկ է վարչապետի դիմաց։
«Իր ա արածը դավաճանություն է, իր ա դեմը ժողովուրդն իրավազուրկ է»,-պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների