Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 09:30 04-12-2024

Վրաստանը չի հետաքրքրում, ասեք Հայաստանում լինի հեղափոխություն. հարցում 

Արդեն մի քանի օր է վրացական ընդդիմությունը բողոքում է մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու իշխանությունների որոշման դեմ։

Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականը և կսառեցնի ԵՄ-ի հետ բոլոր համատեղ ծրագրերը։ Սա անմիջապես բողոքի ակցիաների ալիք էր առաջացրել՝ հաշվի առնելով, որ տարբեր հարցումների համաձայն՝ երկրի բնակիչների 70-80%-ը կցանկանար անդամակցել ԵՄ-ին։

Oragir.News-ը շրջել է Երևանում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ եք կարծում, Վրաստանում հեղափոխություն կլինի»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, մի մասն էլ նշեց, որ չի հետևում իրադարձություններին։ Եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ մենք պետք է Հայաստանի մասին մտածենք, ոչ թե Վրաստանի։

«Այնտեղ ամեն ինչ լավ կլինի, մենք մեզ տեսնենք»,-ասաց մի տարեց տղամարդ։
Մի կին էլ նշեց, որ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Վրաստանում. «Վրաստանը չի հետաքրքրում, ասեք Հայաստանում լինի հեղափոխություն»,- պատասխանեց նա։

Մի տարեց տղամարդ էլ վրդովված ասաց, որ ավելի լավ է լուծենք ավտոբուսների հարցը. «Ես քաղաքագետ չեմ, ինչ Վրաստանի հեղափոխություն։ Ավելի լավ է լուծեք էս ավտոբուսների հարցը»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների