Ներքին 1 տարի առաջ - 12:15 29-11-2024

ՔՊ-ն լքում է թմրանյութի թեստ հանձնելու վախի՞ց. Գնել Սարգսյանը պնդում է, որ երբեք չի օգտագործել թմրանյութ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ նոյեմբերի 28-ին, հայտնի դարձավ, որ դերասան, ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը լքել է կուսակցության շարքերը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գնել Սարգսյանն այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ առաջարկել են նրան թմրանյութի թեստ հանձնել։ Առաջարկը ստանալուց հետո նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ դիմում է գրել Նիկոլ Փաշինյանին և իր ցանկությամբ այլևս չի անդամակցում ՔՊ-ին։

Oragir.News-ը կապ հաստատեց դերասան Գնել Սարգսյանի հետ, ճշտելու՝ արդյոք նա լքել է ՔՊ կուսակցության շարքերը, որովհետև իրեն առաջարկել են թմրանյութի թեստ հանձնել։

«Ես երբևէ իմ կյանքում թմրանյութ չեմ օգտագործել, չեմ օգտագործում ու դժվար էլ երբևէ օգտագործեմ։ Անգամ կարող ենք միասին գնանք հանձնելու, ես խնդիր չունեմ»,- ասաց նա։

Գնել Սարգսյանը Oragir.News-ին առաջարկել է միասին գնալ թմրանյութի թեստ հանձնելու և մենք համաձայնվել ենք այդ առաջարկին։

«Սիրով կարող ենք գնալ, երբ Դուք եք ցանկանում, որ չստացվի ինձ հարմար ժամ եմ ընտրում։ Այսօր չեմ հասցնի, վաղը գնալու եմ Մարտունի «Մեդիագրագիտության» դասընթացի, կարող ենք վերադարձի ճանապարհին փորձել, կամ երկուշաբթի, երեքշաբթի, կամ էլ ցանկացած ժամանակ»,-նշեց նա։
Oragir.News-ը Գնել Սարգսյանի թմրանյութի թեստ հանձնելուն ներկա գտնվելուց հետո կտեղեկացնի արդյունքների մասին։

Հավելենք, որ Գնել Սարգսյանը նաև նշել էր, որ սատարել և սատարում է Փաշինյանին, սատարելու է վարչապետի թիմին, իսկ որպես որոշման պատճառաբանություն դերասանը նշել էր, որ կուսակցական պարտավորություններ այևս չի ցանկանում կրել, կուսակցականությունը խանգարում է իրեն ավելի ազատ գործել։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»