Ուղիղ եթեր
Ունի՞ արդյոք շահ Նիկոլ Փաշինյանը. ինչու են հավաքում հին ավտոմեքենաները
copy image url

Ունի՞ արդյոք շահ Նիկոլ Փաշինյանը. ինչու են հավաքում հին ավտոմեքենաները

Ներքին 6 ամիս առաջ - 18:00 27-11-2024



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստին անդրադարձավ ճանապարհների տարբեր հատվածներում կայանված հին ավտոմեքենաներին, որակեց՝ «պապու հիշատակ», ապա ենթականերին հրամայեց դրանց հարցերը լուծել։

«Մայթով քայլում ես, մեկ էլ տեսնում ես՝ 61 թվի արտադրության Գազ 66-ի ռամայա դրած մայթի վրա։ Պապու ռաման ա բա, բա էս միակ հիշողությունն է մնացել պապից։ Ամենայն հարգանքով, տարեք ձեր ննջարանում դրեք, պապու հիշատակն է՝ կախեք պատից»,- ասել էր Փաշինյանը և հրահանգել դրանք վերացնել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մարզպետները, համայնքապետներն ու գյուղապետները, ինչպես նաև Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները զգուշացվել են՝ ներում չի լինելու, եթե Փաշինյանը որևէ տեղ այցելի ու «պապու ռամայի» հանդիպի՝ նշված պաշտոնյաները կհամալրեն ազատման դիմում գրածների շարքը։

Մարզպետները արդեն հրահանգներ են իջեցրել, իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգից բացի՝ գործողությունների է անցել։ Մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանից բազմաթիվ հին ավտոմեքենաների ջարդոններ են հեռացվել։ Բայց նրանց մեջ եղել են ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են եղել համարանիշներ։ Ուշագրավն այն է, որ դրանք ոչ թե Ոստիկանության տարհանման ավտոմեքենաներն են հեռացրել, այլ նույն մետաղի ջարդոններ տեղափոխող բեռնատարը։

Oragir.News-ը կապ հաստատեց Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջին կարգի մասնագետ Հմայակ Դավթյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ իրավական նորմով են մարդկանց սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները տեղափոխում հատուկ պահպանվող տարածք, քանի որ, Հ1-ին տված հարցազրույցում Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանը ևս նշել է, որ մարդկանց ծանուցում են և 3 օր ժամանակ տալիս՝ ինքնուրույն դրանք հեռացնելու շենքերի բակերից, հանրային այլ տարածքներից։

«Հենց հիմա մեզ մոտ՝ տարածքում, ընդամենը 1 ավտոմեքենա է գտնվում համարանիշով, որը Շարա Տալյան փողոցից ենք տեղափոխել, որի սեփականատերն ի վիճակի չէր, գումար չուներ, որ տեղափոխեր, մենք ի պահ տեղափոխեցինք Երևան ավտոբուս ՓԲԸ-ի տարածք։ Ցանկացած պահի կարող է գնալ և վերցնել։

Մի հատ էլ ռուսական համարներով մեքենա է եղել, որի սեփականատերը տարեց մարդ էր, գնորդ էր ճարել, միանգամից վաճառեց, եկավ, ավտոպարկից տարավ մեքենան։ Մենք միայն տեղափոխում ենք, հո իրենցից բռնագանձում չե՞նք անում։ Մնացած համարանիշներով ավտոմեքենաները, որ տեսանյութում տեսնում եք, մենք տանում ենք իրենց ուզած տեղը։

Օրինակ՝ կարմիր ավտոն Ամիրյան փողոցից անվճար տարել ենք իր արհեստավորի մոտ։ Անվճար օգնում ենք մարդկանց, մենք դա անում ենք, որ հանրային տարածքն ազատենք»,- ասաց Հմայակ Դավթյանը։



Ո՞ր օրենքով է թաղապետարանը նման բան իրականացնում, եթե մարդը հրաժարվի, թույլ չտա, ի՞նչ է սպասվում նրան, հարցրեցինք թաղապետարանի աշխատակցին․

«Նման բան դեռ չի եղել, եթե դեմ լինի, պետք է հիմնավորի, օրինակ, որ ավտոյի համարներն իրենն են։ Դեպքեր են եղել, որ իրենց համարները չեն եղել, ուրիշ համարներ են կպցրել։ Դա քրեական գործ է, եթե շատ խորանանք։ Եթե ինքը գույքահարկ չի վճարում, հանրային տեղ է զբաղեցնում, չի քշում, կեղտոտ մեքենա է, դրան զուգահեռ էլ բողոքներ կան, հարևաններն ասում են՝ երեխեքը խաղում են, ձեռքերը ճղում են, այդ դեպքում ենք հանում։

Ներկա պահին ավտոբուսի պարկում կանգնած են նման ավտոներ»։

Դավթյանի խոսքով՝ այս պահին հատուկ պահպանվող տարածքում 6-7 ավտոմեքենա կա, մյուսները սեփականատերերը տարել են։ Ինչ վերաբերում է ջարդոններին, դրանց թիվը ևս շատ չէ, ինչպես Կենտրոնի թաղապետն է ներկայացրել՝ մոտ 200։

«Ջարդոնները 7-8 հատ են։ Դրանց ճակատագիրը չեմ կարող ասել, որովհետև գործառույթն առաջին անգամ է, փորձ չկա, թե հետագայում ինչ կլինի։ Իմ գործը դրա տեղափոխումն է, ես դա կազմակերպում եմ։

Եթե գույքահարկը վճարված է, բայց երկար ժամանակ կայանված է բակում, կապ չունի՝ սեփականատերը երկրում է, թե ոչ, պետք է մնա տեղում, չես կարող տանել։ Որը գույքահարկ չի վճարել, տեղ է գրավում, միայն դրանք ենք տանում։ Գույքահարակը վճարված է, թե ոչ, շատ արագ իմանանում ենք հենց թաղապետարանի տվյալ բաժնից։ Եթե վրան համարներ չեն լինում, հարցուփորձով, հարևանների միջոցով գտնում ենք տիրոջը, հարցնում ենք, եթե վճարել է, նկարում, ուղարկում է վճարման կտրոնները։ Դեռ շատ ավտոմեքենա չենք տեղափոխել, ընդամենը՝ 35-36, որոնց մեջ մտնում են նաև այն ավտոմեքենաները, որոնք մարդիկ նաև իրենք իրենց միջոցներով են տեղափոխել այլ սեփական տարածք»,- ասաց Դավթյանը։

Նա վստահեցրեց, որ հատուկ պահպանվող տարածքում գտնվող ավտոմեքենաներից որևէ մաս չի կարող բացակայել, քանի որ տեսախցիկներ կան տեղադրված և տարածքում աշխատակիցներ կան։ Ինչ վերաբերում է իրենց գույքը այնտեղից հանելուն, Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցը նշեց՝ սեփականատերերը որևէ վճարում չեն անում։

Հարցին՝ ի՞նչ է լինելու այն մետաղի ջարդոնների հետ, որոնք որևէ ձևով չնույնականացվեն, սեփականատերերը հայտնի չդառնան։ Արդյոք թաղապետարանը կարո՞ղ է այն հանձնել մետաղի ջարդոններ ընդունող գործարանին, Հմայակ Դավթյանը պատասխանեց․

«Իրենք տեր ունեն, որ հիմա ասեք՝ այս ժեշտը հանձնեք մետաղաձուլարանում, անգամ ջարդոնը, ես թույլ չեմ տա, քանի որ այն տեր ունի, ուղղակի ի վիճակի չի տեղափոխի։ Մենք որևէ բանի հետ գործ չունենք, իրենք գալիս են,մենք թույլտվությունը տալիս ենք, իրենք ուր ուզում՝ տանում են։ Դեռ անտեր ջարդոն չի եղել, տերերը միշտ իմացել են ու գոհ են եղել։ Ես օրերով ու ժամերով կարող եմ ցուցակը ցույց տալ, թե քանի ավտոմեքենա է մտել ու դուրս եկել։ Անգամ սեփականատերը առանց թաղապետարանի թույլտվության չի կարող մտնել տարածք և մոտենալ իր ավտոմեքենային»։

Հիշեցնենք, որ նման հայտարարություն Նիկոլ Փաշինյանն արել էր նաև իշխանության գալուց կարճ ժամանակ անց, ավելին կոնկրետ ընկերության անուն և հեռախոսահամար էր հրապարակել, որտեղ կարող էին քաղաքացիները որպես մետաղ հանձնել ավտոմեքենաների ջարդոնները։

Տպավորություն է, որ Փաշինյանը հստակ հաշվարկներ ունի և հիմա ի տարբերություն նախկին հայտարարության, երբ մետաղի ընդունման կետերի անուններ էր տվել, այս մեխանիզմով փորձում է մարդկանց ուղղորդել որևէ ընկերություն։

Ի դեպ, Փաշինյանի նախկին օգնական, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, աշխատում է Արարատ համայնքում հիմնադրված պողպատե ամրանների արտադրության գործարանում, որը հիմնադրել է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը։ Փաշինյանն ամիսներ առաջ այցելել էր այս գործարան, շրջել և ծանոթացել աշխատանքներին։

«Հիմա ամենակարևորը հին ավտոներն են»,- ասել էր Փաշինյանը, ինչին ի պատասխան նախկին օգնական Նաիրի Սարգսյանը պատասխանել էր՝ «Դա էլ անում ենք, դրա մետաղը լավն ա»։

Փաշինյանն էլ հետաքրքրվել՝ «Միայն ռամե՞ն, թե վրայի ժեշտը։

«Ամբողջությամբ»,- պատասխանել էր Նաիրի Սարգսյանը։

«Այսինքն, ամբողջությամբ լցնում, հալացնում եք, հա՞»,- հետաքրքրվել էր Փաշինյանը և դրական պատասխան ստացել։

Գուցե Նիկոլ Փաշինյանը շա՞հ ունի այս ամենից, դրա համար էլ շահագրգռված է, այլապես ինչո՞ւ այլ կարևոր խնդիրները թողած, անդրադարձավ այս թեմային։

Oragir.News-ը այս թեմային առաջիկայում կրկին կանդրադառնա՝ նոր մանրամասներով։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին