Արտաքին 1 տարի առաջ - 14:56 24-11-2024

Իրանը նոյեմբերի 29-ին բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հետ

Իրանը նախատեսում է նոյեմբերի 29-ին Ժնևում միջուկային բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ճապոնական Kyodo գործակալությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ըստ Kyodo-ի իրանական դիվանագիտական աղբյուրների՝ ակնկալվում է, որ Իրանի կառավարությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ կփորձի դուրս գալ միջուկային փակուղուց ԵՄ-ի հետ։

Նախորդ շաբաթ Իրանի արտգործնախարարն ասել էր, որ Արևմուտքի հետ միջուկային բանակցությունների համար դեռ «սահմանափակ հնարավորություն» կա։

Թեհրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները լարվեցին հատկապես, երբ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին կնքած Իրանի և համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրից և վերսկսեց ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ