Ուղիղ եթեր
Պարզվում է՝ մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ․ սա պարտավորեցնող է
copy image url

Պարզվում է՝ մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ․ սա պարտավորեցնող է

Ներքին 6 ամիս առաջ - 12:56 24-11-2024
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։

Բայց նաեւ հնարավորություն է, որ պետք է օգտագործել։

Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ եւ փոքրիկ անձը։

Նաեւ՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:

Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետեւում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ.

Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եւ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:

Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռքբերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ ավելի լավը դարձնելու համար:

Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի, եւ բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, եւ բոլոր երեւույթների, իրավիճակների եւ իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետեւյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ.......:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երեւույթը գնահատելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու եւ իմ պետությունը հարստացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու եւ իմ սիրելիներին երջանկացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու եւ պլանավորելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու եւ դատափետելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր եւ սիրով լի ընտանիք ունենալու համար:

Իսկ ՄԵՆՔ բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ եւ հարատեւ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:

Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին եւ բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության եւ տեխնիկայի իհարց է: Ուստի եկեք՝

2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ
ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ
ՉԿՐԹԵՆՔ
ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ
ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ
ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից