Բուլղարիայի Պլիսկա քաղաքում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է կիրիլյան տառերի պուրակ, կիրիլյան այբբենարանի աշխարհում առաջին և միակ թանգարանը։
Տառերի քանդակագործը Ռուբեն Նալբանդյանն է։ Բոլոր տառերը պատրաստվել են Հայաստանում հայկական տուֆից, հայկական և բուլղարական զարդանախշերով։ Թանգարանը դարձել է Բուլղարիայի տեսարժան վայրերից մեկը։
«Կիրլիցիայի բակ» համալիրը կառուցվել է, որպեսզի նշվի Պլիսկայի և Կիրիլիցայի կարևորությունը ոչ միայն Բուլղարիայի պատմության, այլև բոլոր այն ժողովուրդերի, որոնք օգտագործում են կիրիլիցան այսօր։
Մանրամասները՝ տեսանյութում։