Ինչու է Թուրքիան հորդորում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ թյուրքագետի կարծիքը
copy image url

Ինչու է Թուրքիան հորդորում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ թյուրքագետի կարծիքը

Արտաքին Խոսք 4 ամիս առաջ - 13:00 23-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է չկորցնել ընձեռնված պատմական հնարավորությունը և խաղաղության պայմանագիր ստորագրել։ «Գոհացուցիչ է այն, որ Հայաստանը շարունակում է պատերազմից հետո ընտրությունը կատարել խաղաղության և կայունության օգտին։ Մենք խրախուսական հորդոր ենք հղում Ադրբեջանին և Հայաստանին այս պատմական հնարավորությունը չկորցնել»,- նշել էր նա։

Հատկանշական է, որ առաջին անգամ Թուրքիայի ԱԳ նախարարը խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչ է անում ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին, մինչդեռ նախկինում թուրքական կողմը մեղադրում էր բացառապես Հայաստանին։ Այս համատեքստում Հայաստանում կարծիքներ են հնչում, որ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության միտումներ, որոնց արդյունքում էլ Ֆիդանը նման հայտարարությամբ է հանդես եկել։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելլի Մինասյանը շեշտեց, որ Հաքան Ֆիդանի այս հայտարարությունն իսկապես շատ հետաքրքիր էր, սակայն նա այս հայտարարությունն ավելի շատ պայմանավորում է արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններով։ Նրա խոսքով՝ ժամանակագրական առումով Ֆիդանի այս հայտարարությունը հնչեց Բրազիլիայում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովից հետո, որի շրջանակներում մի շարք կարևոր հանդիպումներ եղան։


/Նելլի Մինասյան, թյուրագետ/

«Մյուս կողմից այս հայտարարությունը պետք է դիտարկել Միացյալ Նահանգներում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում, որոնցով Թուրքիան բավականին նուրբ իրավիճակում է հայտնվել։ Թուրքիան այժմ ունի բավականին ավելի լուրջ խնդիրներ, քան Հարավային Կովկասի հետ կապված խնդիրներն են։ Իմ կարծիքով սա այս հարցում թուրքական կողմի դիրքորոշման վրա որոշակի ազդեցություն է թողել, ուստի Ֆիդանը նման կոչ է անում, վերջերս էլ՝ Էրդողանը կողմերին հորդորեց գնալ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասաց նա։

Մինասյանը շեշտում է՝ սա նշանակում, որ երկու երկրների էության մեջ լուրջ հակասություններ կան։ Նա չի բացառում, որ կողմերի միջև պարզապես խաղի բաժանում է եղել, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի շարք ոլորտներում, այդ թվում արտաքին քաղաքականության մեջ, որոշակի ինտեգրացիոն գործընթացներ են նկատվում․ «Բացի այդ, Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո բավականին մեծ ազդեցություն է ձեռք բերել, ու գուցե արդեն հաշվարկները ցույց են տալիս, որ հետագայում դրանից ավելի մեծ ազդեցություն չեն կարող ունենալ, և այժմ փորձում են պահպանել ձեռք բերածը»։

Թյուրքագետը որոշակի վերապահումներով է մոտենում այն գնահատականներին, որ Թուրքիան այժմ հակված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, ու այս հարցում միակ խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է։ Նրա համոզմամբ՝ եթե Թուրքիան իսկապես հակված լիներ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն, որպես առաջին փոքր քայլ կարող էր կյանքի կոչել հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունն իրագործելը։ «Դա չէր նշանակում հարաբերությունների կարգավորում։ Այսինքն՝ կարող էին այդ փոքր քայլը անել և հետո միայն գործընթացը պայմանավորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Նման տիպի հարցերը նկատի ունենալով՝ ես նշում եմ՝ շատ հնարավոր է, որ սա ընդամենը դերերի բաշխում է»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը պետք է որոշի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով՝ թյուրքագետը պատասխանեց, որ Թուրքիան շարունակում է հետաքրքրված մնալ այս նախագծով, սակայն վերջինս հասկացավ, որ այստեղ ինքը ձեռքբերումներ չի կարող ունենալ, քանի որ այս հարցը գտնվում է խոշոր տերությունների ուշադրության կենտրոնում։ Ըստ նրա՝ հենց այս պատճառով Թուրքիան այս պահին հետ քայլ է կատարել այս հարցում, սակայն բացառված չէ, որ հաջորդ պահին նորից կակտիվանա և նոր պահանջներ կներկայացնի։

«Քանի որ չի լինելու միջանցք՝ իրենց պատկերացրած տրամաբանությամբ, խոսքը ճանապարհի մասին է, ինչն այս պահին Թուրքիայի համար այնքան էլ էական չէ, ու նրանք դա թողնում են Ադրբեջանի վրա, այսինքն՝ Ադրբեջանը կորոշի՝ դա Հայաստանի՞ տարածքով է անցնելու, թե՞ Իրանի։ Սա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը դուրս է եկել օրակարգից, պարզապես խնդիրների տեղերն են փոխվել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան

Ձեզ գուցե հետաքրքրի