Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:18 22-11-2024

Քանի՞ կոպեկի արժեք ունի նախարարի հորդորը ուսանողներին, երբ ինքն իր վարքագծով հակառակն է անում

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ օրեր առաջ շնորհավորական ուղերձով հանդես գալով՝ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կոչ է արել ուսանողներին լինել պահանջատեր կրթության որակի նկատմամբ, չհանդուրժել միջակությունն ու ժամավաճառությունը, լինել հարցասեր, ունենալ կասկածներ, չվախենալ իրենց մտահոգությունները բարձրաձայնելուց։

Կասկածից վեր է, որ Ժաննա Անդրեասյանը, մեղմ ասած, քաջատեղյակ է հատկապես վերջին շրջանում ԵՊՀ-ում և Բրյուսովում տեղի ունեցած կադրային ջարդից։ Նա անկասկած տեղյակ է (կրկին մեղմ ասած), որ կադրային այդ ջարդը առնվազը որոշ դեպքերում էապես ազդել է կրթության որակի վրա․․․ բացասաբար է ազդել (հանգամանք, որի վրա հրավիրում է ուսանողների պահանջատիրությունը)։

Նա շատ լավ գիտի, թե ո՛ր դասախոսներից ազատվելու համար ի՛նչ շինծու հիմքեր են կիրառվել, թե ի՛նչ արձագանքներ է տվել ուսանողությունը որոշ դասախոսներից ազատվելու դեպքերի վերաբերյալ։
Անդրեասյանը, ամենայն հավանականությամբ, քաջատեղյակ է նաև, որ կադրային այդ ջարդը չի վերաբերել բազմաթիվ ժամավաճառ, դասախոսություն թելադրող, արխայիկ մեթոդներով դասավանդող, սուբյեկտիվ գնահատող, ուսանողների հետ կոպիտ վարվող դասախոսների․․․

Անդրեասյանը ի պաշտոնե ունի՞ լծակներ վերոնշյալ իրողություններին համարժեք արձագանքելու համար։ Հաստատապես այո։ Ունի՞ հնարավորություն դիրքորոշում հայտնելու։ Հաստատապես այո։ Կիրառե՞ց որևէ լծակ։ Ո՛չ։ Հայտնե՞ց որևէ դիրքորոշում։ Ո՛չ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ այս հորդորը ուսանողներին, երբ ինքն իր վարքագծով հակառակն է անում։

Սա նման է այն դեպքին, երբ հայրը երեխային խրատում է լինել ազնիվ, չստել, հետո, երբ հնչում է դռան զանգը, պատվիրում է դուռը բացել ու ասել, որ «պապան հոգնած-քնած է»»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ