Ներքին 1 տարի առաջ - 16:18 21-11-2024

Գեղարքունիքում ու Կոտայքում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ

Կառավարության որոշմամբ կապահովվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայր, աղբի փոխաբեռնման կայաններ, ինչպես նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլնը` դրամաշնորհ: Ծրագրի շրջանակում կառուցվել են Հրազդան համայնքի տարածքում առաջին սանիտարական աղբավայրը՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով և Ակունք ու Մարտունի բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանները։

Միաժամանակ, ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, որոնց հիման վրա մշակվել է աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող հատուկ տեխնիկայի, աղբատար մեքենաների ու աղբամանների բնութագրերը, քանակը և տեղաբաշխման սխեմաները և իրականացվել են վերջիններիս գնման գործընթացները։

Արդեն իսկ ձեռք են բերվել 28 աղբատար մեքենա, 6000 աղբաման, աղբավայրի շահագործման համար տոփանիչ մեքենա, բուլդոզեր, ամբարձիչ, ինքնաթափ բեռնատար, կեղտաջրերի հավաքման բեռնատար։ Ծրագրի շրջանակում հիմնվել է «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊ ընկերությունը: Որոշմամբ առաջարկվում է ծրագրի մեկնարկի համար ընկերությանը տրամադրել 34,720.9 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում