Ներքին 1 տարի առաջ - 11:57 20-11-2024

Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։

27-ամյա Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։

Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Ամենից շատ դիտված