Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 21:15 19-11-2024

Պաշտոնից ազատվածներն իր ստրուկներն են, ընդդիմությանը չեն միանա. հարցում

Նոյեմբերի 18-ին պաշտոնանկ արված ուժային կառույցների ղեկավարների, նախարարների և ԲԴԽ նախագահի հետագա ճակատագիրն անհայտ է։ Փորձագետների մի մասը ենթադրում է, որ նրանց թոշակ կնշանակվի ամսական 1-2 միլիոն դրամի չափով։ Այդ մասին ակնարկել է նաև վարչապետը՝ ընգծելով, որ «չի կարող ուրանալ նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում»։ Սակայն հանրային խոսույթում շրջանառվում են կասկածներ, որ պաշտոնանկ արվածները կարող են միանալ խորհրդարանական ընդդիմությանը կամ նոր կուսակցություն ստեղծել և պայքարել Փաշինյանի դեմ։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Ի՞նչ եք կարծում՝ պաշտոնից ազատվածները կմիանա՞ն ընդդիմությանը»։

Հարցվածներից մեկն ասաց. «Պաշտոնից ազատվածներն իր ստրուկներն են, ընդդիմությանը չեն միանա»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ազատման դիմումներ են գրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Իսկ նոյեմբերի 19-ին պատգամավորի մանդատը վայր դրեց ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում