Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:56 18-11-2024

Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը․ Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կիրակի երեկոյան ՀՀ իրավապահ համակարգում աննախադեպ «աստղաթափություն» տեղի ունեցավ, միանգամից հրաժարական տվեցին գործող ՆԳՆ նախարարը, Քննչական երկու ծառայությունների պետերը, ՊԵԿ նախագահը և ԲԴԽ նախագահը, դրանց միացավ նաև ոչ ուժային նախարարներից մեկը (անունները հատուկ չեմ նշում, որովհետև դա էական չի)։

Քանի որ սա ակնհայտ կոլեկտիվ հրաժարական է, իմաստ չունի խնդիրը փնտրել անձերի մեջ՝ սա գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը, և պարզաջրել իր հակազգային և հակապետական վարչակարգը ապագա ընտրություններից առաջ։ Նույն խաղի մեջ է մտնում նաև սափրվելը, հեծանվով գերպաշտպանված երթերը, և քաղաքական թաթերախաղի բազմաթիվ այլ բաղադրիչներ, որոնք բոլորը կոչված են Փաշինյանին նոր, պետականամետ և ժամանակակից կերպար ստեղծել՝ մաշված, փնթի և վարկաբեկվածի փոխարեն։
Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի քանի կետ արձանագրել՝

ա) հրաժարական տված բոլոր պաշտոնյանները Փաշինյանի վարչախմբի կարկառուն գործիչներ են, և նրա հետ միասին կիսում են նրա կառավարման քաղաքական և իրավական ողջ պատասխանատվությունը, և դրանից խույս չեն տալու,

բ) Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը, իր անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու՝ հասարակությունը միամիտ չի, և գիտակցում է, որ առանձին պաշտոնյաների մեջ չի խնդիրը, այլ այն հակապետական համակարգի, որը անցած տարիների ընթացքում ձևավորել է իշխող վարչախումբը,

գ) ումով էլ որ Փաշինյանը փոխարինի գնացողներին, նորերը ոչ մի իրական փոփոխություն չեն բերելու, քանզի այս պայմաններում ոչ մի իրեն հարգող գործիչ չի վերցնելու իր վրա Փաշինյանի ձախողված քաղաքական կուրսի պատասխանատվությունը։

Ինչ մնում է մեզ, պետք է արձանագրենք, որ հանրային ճնշումը գործող վարչակարգի վրա արդեն ինչ որ պտուղներ է սկսում տալ, բայց բնականաբար չբավարարվենք սրանով,, և շարունակենք ավելացնել այդ ճնշումը՝ թուրք-ադրբեջանական կամակատարներից վերջնականապես ազատվելու համար»։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի