Ներքին 1 տարի առաջ - 20:55 17-11-2024

Արարատի մարզում հարսանիքի ժամանակ հնչել են կրակոցներ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացնում Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվում է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ, Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակում օդ։

Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացնում է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով ու փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը