Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:40 15-11-2024

Իրենց քաղաքական շահի համար են ասում, որ Ցեղասպանությունը խանգարում է ՀՀ-ին. հարցում

Նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2025-ի բյուջեի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է. «Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ՝ վերջին տարիներին տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը, տասնյակ անգամներով: Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»։

Ենթադրելի է, որ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանին խանգարում են Անկախության հռչակագրի նախաբանում հիշատակված Լեռնային Ղարաբաղին առնչվող հիշատակումն, ինչպես նաև 11-րդ կետը, որով սահմանվում է, որ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ցեղասպանության մասին հիշելը խանգարո՞ւմ է Հայաստանի զարգացմանը»։

Հարցվածների մի մասը ասաց, որ Ցեղասպանությունը խանգարում է Հայաստանի զարգացմանը, որոշներն էլ պնդեցին, որ Ցեղասպանությունը մոռանալ հնարավոր չէ, քանի որ դա մեր պատմությունն է։

«Իրենց քաղաքական շահի համար են ասում, որ Ցեղասպանությունը խանգարում է Հայաստանին»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու առումով՝ փաստացի ոչինչ չի փոխվել ՀՀ քաղաքականության մեջ։ Մասնավորապես՝ ՀՀ այցելող օտարերկրյա պատվիրակություններն այսօր էլ պարտադիր այցելում են նաև Ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում անմեղ զոհերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում