Սպասվում է առանց տեղումների եղանակ
copy image url

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ներքին 7 ամիս առաջ - 09:19 15-11-2024
Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ին, 16-ի և 18-ի գիշերը, 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 17-21 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։