Ներքին 1 տարի առաջ - 19:23 14-11-2024

Գիտխորհրդի նիստերը դարձել են գաղտնի․ ԵՊՀ-ն չի կատարում իր պարտավորությունները

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է: Գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը։ Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։

Oragir.News-ն ուսումնասիրեց ԵՊՀ կայքը և պարզեց, որ բուհի գիտխորհրդի վերջին արձանագրությունները կայքում դրվել են դեռևս 2022թ․-ին։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ։

ԵՊՀ խոսնակը նախ՝ անակնկալի եկավ, երբ լսեց, որ կայքում գիտխորհրդի վերջին արձանագրությունը դրվել է 2022թ․-ին․
«Մեկ վայրկյան ստուգեմ։ Այո, այդպես է, բայց չեմ կարող հիմա պատասխանել, դա ուսումնասիրության կարիք ունի։ Խնդրում եմ գրավոր հարցում ուղարկել»,- ասաց նա։

Կարելի է ենթադրել, որ ԵՊՀ մամուլի խոսնակը վստահաբար իմանալով, թե ինչ է կատարվում բուհի կայքում, մեր հարցից հետո միայն «ստուգեց» ու նկատեց դա։

Նշենք, որ մինչ Հովհաննես Հովհաննիսյանի ԵՊՀ ռեկտոր նշանակվելը, կայքում արձանագրություններից ու որոշումներից բացի, դրվում էին նաև տեսանյութեր։ Փաստացի՝ ներկայումս ԵՊՀ-ում ոչ մի աշխատանք հավուր պատշաճի չի իրականացվում, բացառությամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին հեռացնելու և ամբիոններ փակելու։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան

Ձեզ գուցե հետաքրքրի