copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 22:30 13-11-2024

Թագուհի Ղազարյանը կեղծում է իրականությունը. Մենուա Սողոմոնյանի պատասխանը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում նշեց, որ քաղաքական հետապնդումների պատճառով շատ դասախոսներ են ազատվում աշխատանքից։

«Բուհերում քաղաքական հետապնդումների մասին շատ եմ խոսել, այդ թվում՝ Բրյուսովի մասին, որի ռեկտոր Գյուրջինյանը ակնհայտորեն ընտրվել, նշանակվել է օրենքի կոպիտ ոտնահարմամբ։ Հիշեցնեմ՝ կառավարության հովանու ներքո ընթացող զավթման պրոցեսն ուղեկցվում էր դատական շինծու գործերով, որոնցից մեկն էլ ՔՊ-ական պատգամավորի հայցի վրա»,- ասաց նա։

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց, որ ոչ մի դասախոս չի հեռացվել աշխատանքից քաղաքական հայացքների համար։

Oragir.News-ի հետ զրույցում՝ իր քաղաքական հայացքների համար ԵՊՀ-ից ապօրինաբար հեռացված Մենուա Սողոմոնյանը նշեց, որ Թագուհի Ղազարյանը, ով նաև նաև ԵՊՀ-ի դասախոս է, կեղծում է իրականությունը։

«Կոնկրետ իմ պարագայում Հանրային կառավարում առաջին կուրսը բազմամարդ, ավելի քան 60-հոգանոց կա, և այն դասընթացն էլ, որը նախատեսված էր այդ կուրսում դասավանդելու համար, կա, բայց դրա դասավանդողն այլևս ես չեմ։ Քաղաքագիտություն երկրորդ կուրսը կա, այդ կուրսին ես անցած տարի դասավանդել եմ, կուրսը չի ցրվել, այս տարի ես պետք է դասավանդեի դասընթաց` «Միջազգային հարաբերությունների տեսություն», բայց այդ դասընթացը չկա, հանել են։ Նույն «երջանիկ պատահականությամբ» հանել են առաջին կուրսի ևս մեկ դասընթաց, որը ես պետք է մյուս կիսամյակ դասավանդեի, կուրսը կա, բայց դասընթացը չկա։ Այդ բոլոր դասընթացները, որ իմ անվան հետ են կապված, կա՛մ հանվել են ուսումնական պլանից, կա՛մ իմ վրայից։ Դա էլ այն պարագայում, որ ես 16 տարի դասավանդել եմ և դասավանդել եմ նաև այդ դասընթացներն օտարերկրյա ուսանողներին անգլերենով, ռուսերենով և ուսանողների գնահատականներն էլ շատ բարձր են եղել, ուսանողների կարծիքներն էլ շատ դրական են եղել, և որևիցե խնդիր չի եղել որակի հետ կապված։ Ոչ ինձ հետ ամբիոնում չի քննարկվել այդ դասընթացները հանելու մասին, ուրիշ ինչ անվանում տանք, եթե ոչ քաղաքական հայացքների համար հեռացում»,- ասաց նա։

Սողոմոնյանի խոսքով` ինքը միակը չէ, ով քաղաքական հայացքների պատճառով հեռացվել է։

«Թագուհի Ղազարյանը թող իմանա, որ օրինակ` նույն ձևով Բրյուսովի համալսարանից իր քաղաքական հայացքների պատճառով հետապնդման է ենթարկվել և այլևս դաս չի տալիս ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, որն ընդդիմադիր հայացքներ ունի։ Նույն ձևով աշխատանքից հեռացվել է և ժամեր չունի Ցոլակ Ակոպյանը, ԵՊՀ-ում դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի դրույթն է կիսով չափ կրճատվել, Աստղիկ Ավետիսյանի կրթական ծրագիրն են փակել, և այսպես շարունակ։ Ոնց եղավ, որ քաղաքական այլ հայացքներ և գործունեություն ծավալող մարդկանց դասաժամերն այդպես միանգամից կրճատվեցին կամ ընդհանրապես հանվեցին։ Ինչպե՞ս կբացատրի դա Թագուհի Ղազարյանը»,- նշեց նա։

Սողոմոնյանը պնդում է՝ այսպիսի վերաբերմունքի են արժանանում բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները։

«Ցույց տվեք որևէ մեկ իշխանական դասախոս, ով որ իրեն այդպես դիրքավորում է, այդ թվում` Թագուհի Ղազարյանը, որ ասում է այս կիսամյակ դաս չունեմ։ Այս կիսամյակ դաս չունես, բայց գուցե հաջորդ կիսամյակ դաս ունես կամ եթե այս կիսամյակ չունես, կարելի է հասկանալ, թե քո դասընթացի մեջ, քո դասավանդման, բովանդակության հետ կապված որակի խնդիր գոյություն ունի, որ դրա համար չունես այդ դասընթացը։ Քանի որ համենայն դեպս երկար տարիներ ԵՊՀ-ում աշխատելով ոչ մի անգամ չեմ լսել Թագուհի Ղազարյան անունը որպես լավ, որակյալ բովանադակություն հրամցնող դասախոս։ Չեմ լսել ո՛չ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, ո՛չ դասախոսների կողմից»,- մանրամասնեց նա։

Ըստ նրա` եթե Հայաստանում արդարադատությունն ընդանրապես մեռած չէ, ապա դատական պրոցեսը ցույց կտա, որ հենց քաղաքական գործունեության հիմքով խտրականության ենթարկված դասախոսներ կան, և նրանցից մեկն էլ հենց ինքն է։

«Այդ դասախոսները շատ են, հատկապես Բրյուսովում` շնորհիվ իրենց դրածո Դավիթ Գյուրջինյանի, իշխանություններին արջի ծառայություն մատուցելու գործունեության»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ Թագուհի Ղազարյանը ստում է և կեղծում է իրականությունը։

«Լինել ՔՊ անդամ, արդեն իսկ խոսում է մարդու նկարագրի մասին։ Եթե այս աղետներից հետո մարդիկ ՔՊ-ի անդամ են և Նիկոլ Փաշինյանին անվանում են մեծարգո վարչապետ, ապա տարօրինակ չէ, որ նրանք կստեն, կաղճատեն, կխեղաթյուրեն իրականությունը, և ոչ մի զարմանալի բան այդ պարագայում չկա։ Ուղղակի ցավում եմ, որ այդպիսի մարդիկ, ինչպիսին են Թագուհի Ղազարյանը, Շիրակ Թորոսյանը, մայր բուհում դասավանդում են և շփվում են ուսանողների հետ»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
13:25 Հրավերը ստացել եմ Աննա Հակոբյանից, շատ լավ տպավորություններ ունեմ․ Սեդրակ Մամուլյան 
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com