Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 13-11-2024

Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք անիվներով դագաղ են հիշեցնում. Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում հին մեքենաների խնդրին:

«Որովհետև մեքենան կարելի է նորոգել, էլի նորոգել, էլի, մի 10 անգամ կարելի է նորոգել, բայց մեզ մոտ մեքենաները նորոգվում են 100, 200, 3-4 հարյուր անգամ: Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք ժողովրդական լեզվով շատ ճիշտ անվանում են՝ «անիվներով դագաղ»:

Հիմա եթե Կառավարությունը որոշում կայացնի, ասի՝ «անիվներով դագաղը» հանում ենք, շատ լեգիտիմ փաստարկ կլինի, բայց այդ մարդիկ 10 տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո պիտի ՀՀ-ում «անիվներով դագաղները» արգելվեն, ուրեմն՝ բոլորս դեպի «անիվներով դագաղներ»»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք