copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:00 29-10-2023

Կանայք ամուսինների մարմինները մորգերում էին փնտրում, բայց Ստեփանակերտի նկուղներում էին, դագաղ չկար, որ հուղարկավորեին. արցախցի

«Ապրածս կյանքը, ծնողներիս շիրիմներն ու իմ դառը քրտինքը մնացին Արցախում, Արցախս եմ թողել Արցախում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մարտակերտից բռնի տեղահանված 73-ամյա Լարիսա Ղուկասյանը։

Տիկին Լարիսան Մարտակերտ քաղաքի մանկապարտեզում աշխատում էր որպես երգի ուսուցիչ, անգամ շրջափակման ծանր օրերին իր աշխատանքը սիրով և մեծ նվիրումով է արել։

«Արցախցու համար առաջին, վերջին պատերազմ չկա... Տուն ու տեղս թողել, դուրս եմ եկել, առանց հետ նայելու, առանց մի բան վերցնելու։ Ես քաղաքականության մեջ չեմ մտնում, դա ինձ պետք չէ, բայց կարամ ասեմ, որ էս ժողովրդի պարտությունը չէ... Թող ոչ ոք չասի, թե մենք 30 տարի Արցախը պահեցինք, արցախցիները 1 օր չդիմացան, չպահեցին հողը և այլն։ Առանց զենքի հնարավո՞ր է կռվել, սեպտեմբերի 19-ին մենք մեր գործին էին, թուրքը միամիտ հարձակվեց, առանց դադարի կրակում էր, մարդիկ սարսափած փախչում էին նկուղներ, կապ չկար, մարդիկ իրարից լուր չունեին, կանայք իրենց դիրքապահ ամուսիններին մորգերում ու հիվանդանոցներում էին փնտրում։ Զոհվածների մարմինները Ստեփանակերտի նկուղներում էր, անգամ դագաղ չկար, որ հուղարկավորեին... Էլի հույսներս չէինք կորցնում, մտածում էինք, որ էս մի պատերազմն էլ կհաղթահարենք, ամեն մարդ իր տունը կգնա։ Հետո ասացին, որ թուրքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձաններին, կամաց-կամաց առաջանում էին, վախեցած դուրս ենք եկել մեր տներից, նույնիսկ չհասցրի շորերս փոխել։ Էդ պահին, դուզն ասած, չես էլ հասկանում՝ ինչ վերցնես, ինչ թողնես, միայն թուրքի ձեռքից փրկվելու մասին ես մտածում»,- շարունակում է արցախցի կինը։

73-ամյա Լարիսա Ղուկասյանն ասում է, որ մեծ դժվարությամբ դուրս եկավ Արցախից։

«Դուրս գալուց ամեն քար, ամեն ծառ, ամեն թուփ մտքիս ու սրտիս մեջ եմ պահել։ Հակարիի կամուրջը, որ անցանք աչքերս լցվեցին… Ես հայրենիքում էի, բայց գաղթականի կարգավիճակով, մենք գալիս էինք դեպի մեծ անորոշություն։ Գորիսում էինք, հրաշալի ժողովուրդ են, մեզ շատ լավ ընդունեցին, հետո եկանք Գյումրի, արդեն 1 ամիս կլինի, որ այստեղ ենք։ Առաջին անգամն ենք Գյումրիում, չգիտենք՝ ինչքան կմնանք այստեղ։ Տղաս աշխատանք է այստեղ գտել, փորձում ենք ինքնակազմակերպվել, ուշքի գալ: Դժվար է, ամեն ինչ պիտի նորից սկսել»,- եզրափակում է տիկին Լարիսան:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ