Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:19 03-05-2022

2018-ին դագաղ էին տանում, 2022-ին Աստծով են առաջնորդվում

Մեր այս ժողովրդական շարժումը, համախմբումը՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության, որևէ կերպ չի համեմատվում մինչ այդ տեղի ունեցած հավաքների, ընդվզումների ու շարժումների հետ: Ֆրանսիայի հրապարակում և մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու մայրուղիներում հանրահավաքներ ու անհնազանդության գործողություններ անողները ավելի լավ ապրելու, մի պատառ ավել ուտելու և հավելյալ հագուստ ունենալու համար չեն պայքարում: Այս մարդկանց նպատակն ու վճռական կամքն է չկորցնել Արցախից մնացած պատառը և վերջին պատառ Հայաստանը: Այս առումով թերևս կարող է համեմատվել միայն 1988 թվականի Ազգային զարթոնքի հետ, որի հիմքում ոչ թե սոցիալական, այլ ազգային անարդարությունը վերականգնելու խնդիր էր դրված:
Բոլորովին չի կարող համեմատվել 2018 թվականի հայտնի գործողությունների շղթայի հետ, որը բացառապես սոցիալական ուղղվածություն ուներ՝ պայքար հանուն բարեկեցության, կենցաղի բարելավման: Տարբեր է ոչ միայն բովանդակությամբ, նաև ձևով: Այն ժամանակ ցուցարարները դագաղներ ու սև ժապավեններով ծաղկեպսակներ էին տանում, ինչը, ցավոք, դարձավ չարագուշակ ու աղետալի երկու տարի անց: Իսկ հիմա ասում են՝ Աստծով ենք առաջնորդվում, և ամեն տեղ ստանում են քահանաների օրհնությունը: Սա է տարբերությունը, որ չունի որևէ նմանություն ո՛չ խորքում, ո՛չ արտաքին շերտի վրա:
Այս շարժումը կանգ չի առնելու, չի ընդհատվելու կամ նահանջելու: Հնարավոր չէ կասեցնել ո՛չ անձրևով, ո՛չ քամիով ու ջերմաստիճանի նվազումով, ո՛չ էլ ոստիկանական բիրտ ուժով և իշխանավորների մռլտոցով ու պատերազմի սարսափ տարածելով: Սա մինչև վերջ գնացող ընթացք է, կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ իր առջև դրված խնդիրը կատարելապես լուծված կհամարի:
Այս մարդիկ, մեր հայրենակիցները, մե՛նք մեր վճռական խոսքն ենք ասում. Արցախը թուրքին չի զոհաբերվելու, Հայաստանը թուրքինը չի լինելու, Սյունիքն ու Երևանը Ադրբեջանի մաս չի կազմելու ինչպես իլհամիկն է մկկում: Հայը նորից ցեղասպանության միջով չի անցնելու, չի դառնալու թուրքին հպատակ, ստրուկ ու մատաղ: Այս մարդիկ ձիգ կանգնել են իրենց ոտքերին՝ ձեռքները բռունցք պարզած, որպեսզի որևէ արժեք գետնամած չլինի, որպեսզի ոմանք մեր սրբությունները չտան շներին և մեր մարգարիտները չթափեն խոզերի առաջ: Չե՛ն կարող, որովհետև թույլ չե՛նք տա:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի