Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 13:00 13-11-2024

Էկոպարեկը ո՞րն է, այսինքն՝ ամեն օր լողանո՞ւմ են․ հարցում

Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 9-ի նիստի ընթացքում։

«Ուզում ենք պայմանական աշխատանքային մակարդակում էկո-պարեկների ծառայություն ձևավորել. հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ստանալ այդ ծառայությունը: Հիմա մենք, ըստ էության, Անտառային կոմիտեն ենք վերակազմակերպում և օրենքի ուժով ստեղծում ենք Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Հանրությունը բուռն քննարկեց կառավարության այս որոշումը, ասելով, որ Հայաստանում ավելի լուրջ խնդիրներ կան և ոչ մի անհրաժեշտություն չկա էկո-պարեկների ծառայություն ստեղծելու։ Որոշ քաղաքացիների համար էլ անհասկանալի է, թե ինչ գործունեություն են կատարելու էկո-պարեկները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ինչո՞վ են զբաղվելու էկո-պարեկները։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ չեն հասկանում, թե ինչ գործունեություն են ծավալելու էկո-պարեկները։

Մի տղամարդ էլ այսպես արտահայտեց իր կարծիքը․ «Չգիտեմ, թե ինչով են զբաղվելու, բայց հաստատ զբաղմունք կգտնեն։ էկո-պարեկը ո՞րն է, այսինքն՝ ամեն օր լողանո՞ւմ են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին

Ձեզ գուցե հետաքրքրի