Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 17:15 12-11-2024

Անդրանիկ Քոչարյանը շատ ադեկվատ պոլիտիկ է. հարցում

Օրեր առաջ ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի աղմկահարույց վեճից հետո ՔՊ-ի ներսում ակտիվորեն քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցը։ Թիմակիցները, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կարծում են, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է թույլ չտար, որ պատգամավորն ու քննչականի պետը վիճաբանեին։ Լուրեր են շրջանառվում, թե ՔՊ ղեկավարությունը քննարկում է նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ո՞նց եք գնահատում Անդրանիկ Քոչարյանի գործունեությունը»։

Հարցվածների մեծ մասը Անդրանիկ Քոչարյանի աշխատանքը գնահատեց նորմալ, դրական։

«Ինքը շատ ադեկվատնի պալիտիկ ա»,- ասաց մի քաղաքացի։

«Ես հավանում եմ իր ոգրևորիչ ելույթները»- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Նա երկրի համար է ծառայում»,- ընդգծեց մեկ ուրիշը։

Հարցվածների մի մասը նշեց, որ անտարբեր է ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ։

Եղան նաև բացասական գնահատականներ։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը 2019-ից զբաղեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նա նաև գլխավորել է 2016-ի Քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի