Արտաքին 1 տարի առաջ - 20:21 11-11-2024

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ձմռան ամիսներին Ուկրաինայի նախապատրաստմանն աջակցելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպման արդյունքներով։

Նշվում է, որ Մակրոնն ու Սթարմերը բանակցությունները սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկմամբ, այդ թվում՝ այդ երկրի դիրքերը մինչև ձմռան սկիզբ ամրապնդելու հարցի շուրջ:

Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Նրանք նաև ընդգծել են Հորդանան գետի Արևմտյան ափում կայունության անհրաժեշտությունը», - նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

Քննարկման մեկ այլ թեմա է եղել Լա Մանշն ապօրինի հատող միգրանտների թվի կրճատման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»