Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:05 11-11-2024

Թռիչք, հյուրանոց, սաֆարի տուր․ որքան են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները

Վարչապետի կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը մեկնել է հանգստի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Նրանք իրենց հանգիստը վայելել են Աֆրիկայում՝ սաֆարի տուր անցկացնելով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ, հասկանալու՝ որքա՞ն գումար են ծախսել վարչապետի կինն ու դուստրը 44-օրյա պատերազմի տարելիցին Աֆրիկա հանգստի մեկնելու համար։

«Թռիչքը սովորաբար վերցնում են Տանզանիա, ավիատոմսը անձի հաշվարկով մոտավորապես լինում է 600-800 դոլարի սահմաններում։ Հյուրանոցը, եթե վերցնում են լավ հյուրանոց, մի շաբաթն արժենում է 3000-4000 դոլարի սահմաններում, իսկ սաֆարի տուրերը՝ եթե տանում են մեկ օրով, մեկ անձի հաշվարկով մոտավորապես 600-700 դոլարի սահմաններում են լինում։ Տանում են կենդանիների միջով պտտեցնում, ցույց են տալիս»,- ասաց նա։

Ըստ մասնագետի՝ եթե 2 հոգով մեկնեն Աֆրիկա հանգստի, ապա ընդհանուր կարժենա մոտ 6000 դոլար։

«Եթե երկու անձով մեկնեն, ապա 650 դոլար միջինը հաշվենք տոմսերը, 3000 դոլար հյուրանոցը և ևս 1200 դոլար հաշվենք այդ էքսկուրսիան, մոտավորապես 5500-6000 դոլարի մասին է խոսքը»,- եզրափակեց նա։