Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:39 09-09-2023

Տարօրինակ փաթեթ, Երևանի դրոշ, Ավինյանի նկարով շիշ. ՔՊ-ի վայելքները` ֆուտբոլ նայելիս

Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ՔՊ գրասենյակից, որտեղ հավաքված են մի խումբ կուսակցականներով և հետևում են Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին։

Եթե մանրամասն ուսումնասիրենք հրապարակված լուսանկարները, ապա կֆիքսենք մի քանի հետաքրքիր դրվագ։

Մասնավորապես լուսանկարներում սեղանին նշմարվում են փայլաթիթեղով պատված փաթեթներ։ Հետաքրքիր է, թե ինչ է այդ փաթեթներում։ Արդյո՞ք ֆուտբոլային հանդիպմանը հետևող ՔՊ-ականները որոշել են մի քիչ զվարճանալ մարիխուանայով։ Չէ՞ որ Էդուարդ Աղաջանյանը վստահ է՝ յուրաքանչյուր միջին վիճակագրական խնջույք առանց մարիխուանայի Հայաստանում չի անցնում։



Առանձնահատուկ հետաքրքություն են ներկայացնում նաև ՔՊ գրասենյակում կանգնեցված դրոշները։ Դրանց շարքում առանձնանում է Երևան քաղաքի դրոշը։ Հավանաբար ՔՊ-ն վստահ է իր հաղթանակում, իսկ Ավինյանն էլ ի նշան Երևանում իշխանության զավթման՝ քաղաքապետարանից դրոշ է «թռցրել»։



Իսկ ՔՊ-ական վայելքների գագաթնակետը սեղանին դրված ջրի շշերն են։ Այս շշերն արտադրվասծ են հատուկ ՔՊ-ի համար՝ իրենց վրա կրելով «Ասեք, կանենք» կարգախոսը։ Մշտապես նախկիններին ամենատարբեր ճոխությունների մեջ մեղադրող ՔՊ-ն գերազանցել է բոլոր ռեկորդները։ Ժամանակին ՀՀԿ գրասենյակում Ռուբեն Հայրապետյանի արտադրած «Բջնիի» շշերին միայն ՀՀԿ լոգոներն էին փակցված, իսկ ՔՊ-ն հենց իր համար նախատեսված ջրեր է արտադրել։ Այս հարցում հավանաբար աջակցել են Գուրգեն Արսենյանը կամ Խաչատուր Սուքիասյանը։