Արտաքին 1 տարի առաջ - 19:06 10-11-2024

Իսպանիան Իսրայելի համար ամերիկյան զենք տեղափոխող նավերին թույլ չի տվել կայանել

Իսպանիան ամերիկյան 2 նավերին թույլ չի տվել կայանել, քանի որ դրանք զենք էին կրում սիոնիստների համար, գրում է parstoday.ir-ը:

Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է․-«Հոկտեմբերի 31-ին «Maersk Denver» և նոյեմբերի 4-ին «Maersk Seletar» նավերը, որոնք Նյու Յորքից ուղևորվել են դեպի Պաղեստինի օկուպացված տարածքներ, չպետք է կայանեն Իսպանիայում»։

Parstoday-ը, հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր «Էնրիկե Սանտյագո»-ն հաշվի առնելով այս ամսվա 9-ին և. 14-ին ամերիկյան երկու բեռնանավերի ժամանումը օկուպացված տարածքներ, որոնք պատրաստվում են անցնել Իսպանիայի Ալխեսիրաս նավահանգստով, ավելի վաղ այդ երկրի գլխավոր դատախազից պահանջել էր միջոցներ ձեռնարկել։

Ի դեպ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել, որում անդրադառնալով Պաղեստինում և Լիբանանում խաղաղության հաստատման նկատմամբ երկրի հանձնառությանը և միջազգային օրենքներին Իսպանիայի կառավարության հավատարմությանը, հայտարարել է․ «Իսրայելի ռեժիմի ռազմական ընկերություններին արգելված է մասնակցել Մադրիդի 2025 թվականի ռազմական ցուցահանդեսին»։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»