Ներքին 1 տարի առաջ - 15:00 08-11-2024

Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 երեխաներին վերցրել և դուրս է եկել․Կոթիում տունն ամբողջությամբ այրվել է

«Մեր համագյուղացու տունն է սպա է, դեպքի ժամանակ դիրքերում է եղել, ընտիր տղա է մեր, գյուղի լավ ջահելներից։ Կինը երեխաների հետ մենակ է տանը եղել, հասցրել է 2 և 7 տարեկան տղաներին միայն վերցնել և դուրս գալ տանից, ուրիշ ոչինչ չեն կարողացել հանել`ո'չ փաստաթղթեր, ո' չ էլ այլ բան. տունն ամբողջովին այրվել է։



Այժմ տղայի հայրական տուն են տեղափոխվել։ Բնակարանը գնել էին ու տեղափոխվել. առանձին էին ապրում։ Դեռ ոչ մի տեղ չեն դիմել,բայց համագյուղացիները համախմբվել,ով ինչով կարողանում, օգնում է։ Մեր գյուղի մարդիկ այդպիսին են. միշտ իրար հասնում, օգնում են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։




Թե ինչից է տունը այրվել, վարչական ղեկավարը հստակ չգիտեր, ենթադրում էր, որ միգուցե հոսանքից, կամ փայտի վառարանից է եղել, սակայն նշեց, որ դժբախտ դեպք է, բոլորիս հետ էլ կարող է պատահել, ուղղակի տարեմուտին`նոր տարվա դեմ, նման բան եղավ. մի քիչ դաժան բան է։

Անդրանիկ Հախվերդյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց նաև, որ միայն իրենց գյուղը 38 կմ սահմանային գոտի ունի Ադրբեջանի հետ, բայց իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն լսում։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին`ժամը 08:01-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը