Ներքին 2 տարի առաջ - 21:08 07-11-2024

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․

«Նորին Վսեմութիւն
Տանըլտ Թրամփ
Ընտրեալ Նախագահ
Ամերիկայի Միացեալ Նահանգներու
Սիրելի՛ Պրն. Նախագահ,

Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ:

Արդարեւ, դուք Ձեր պատասխանատուութիւնը կը ստանձնէք աշխարհի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Վստահ ենք, որ ահաւոր տագնապներով եւ մարդկային իրաւանց բռնաբարումներով լեցուն աշխարհին մէջ, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարութեան վրայ հիմնուած խաղաղութեան հաստատումին ու մարդկային իրաւանց պաշտպանութեան ու ճանաչման մէջ:

Նաեւ վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները:

Վստահ կրնաք ըլլալ, Պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամութեան: Կ՚աղօթենք առ Աստուած, որ զօրացնէ ու առաջնորդէ Ձեզ՝ Ձեր պատասխանատուութեան ու առաքելութեան մէջ:

Աղօթարար՝
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
6 Նոյեմբեր 2024
Անթիլիաս, Լիբանան»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ