Արտաքին 1 տարի առաջ - 10:23 07-11-2024

Էրդողանը Հունգարիայում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին իր տինկոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին», գրում է Ermenihaber.am-ը։

Էրդողանի հետ միասին Հունգարիա են մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Նշենք, որ Էրդողանը Բուդապեշտ է գնացել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից, ուր գտնվում էր՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետության ղեկավարների խորհրդի 11-րդ գագաթնաժողովին» մասնակցելու նպատակով։