Արտաքին 1 տարի առաջ - 16:15 06-11-2024

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Էգեյան ծովում գրանցվել է 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ որ նշվում է, որ Էգեյան ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։

Ըստ հրապարակված հայտարարության՝ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, ժամը 20։03-ին 5.3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի խորությունը կազմել է 6.45 կմ։