Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:00 05-11-2024

Արաղը քեզնից, շունը` ինձնից, գնանք կերուխումի․ Վանաձորում շնակերնե՞ր են հայտնվել

«Վանաձորից ինձ զանգահարեց Անահիտ Է-ն, ասաց` հասի՛ր, փրկի՛ր։ Ես շատ զբաղված էի, բայց նրա վախեցած ձայնը լսելով` շտապեցի օգնության։ Հասա այն պահին, որ մի սև շունիկը արդեն սատկել էր, բայց տարօրինակ մի կին, նրան գետնին դրած, զոռով քաղցրավենիք էր տալիս. սարսափելի տեսարան էր։ Հետո Անահիտը ինձ ասաց, որ այդ կինը իրեն առաջարկել է գնալ իր տուն` ասելով՝ արաղը քեզնից, շունը` ինձնից, գնանք կերուխումի։ Սրանից կարելի է ենթադրել, որ այդ կինը շուն ուտելու առաջարկ է արել։

Դեպքը Վանաձորի «Լաչինի միջացք» կոչվող շուկայում է տեղի ունեցել, ականատեսներ էլ են շատ եղել։ Ես մոտեցա այդ տարօրինակ կնոջը, հարցրի, թե ինչ է անում, ասում է` տանում եմ տուն։ Դեպքից հետո շատ մարդիկ եկել, ասում են՝ այո՛, նման բան կա, որ այդ կինը շներին հավաքում է, հատկապես նորածիններին, իսկ նորածին կաթնակեր շանը ինչի՞ համար մորից պետք է տանեն։ Եթե նույնիսկ չի ուտում, հաստատ մի բան անում է»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց կենդանասեր Մարինե Օ-ն։

Նշենք, որ սոցցանցերում լուրեր էին տարածվում Վանաձորում շնակեր մարդկանց մասին։

Կենդանասերը նշեց, որ ինքը չի ցանկանում անհիմն որևէ մեկին զրպարտել, բայց այս կնոջ և ինչ-որ հարբեցողների մասին լուրեր են տարածվում, որ նրանք շան ձագերին հավաքում, տանում և ուտում են․ «Ինձ ասել են նաև, որ այդ կնոջ հայտնվելուց հետո մեկը իր շանը կորցրել է»։

«Նշված դեպքից 5 օր առաջ կրկին նույն շուկայի տարածքում պարկով ձագուկներ է հավաքել, հարցրել են` ինչ ես անում, ասել է՝ իմ շունիկներն են, տանում եմ տուն։ Կարծում եմ՝ նորմալ մարդը նման բան չէր անի։ Ինձ նաև ասացին,որ այդ կինը վերջերս է դուրս եկել հոգեբուժարանից»,-ասաց Մարինե Օ-ն։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը