Ներքին 1 տարի առաջ - 21:45 05-11-2024

Հյուրատուն, սննդի ու ավտոլվացման կետեր. ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուն հերքում է

Oragir.News-ը պարբերաբար անդրադարձել է Շիրակի մարզի ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրած ունեցվածքին, և թե ինչպես է փոխվել նրանց կյանքը 2018-ից հետո։

Այս անգամ անդրադարձել ենք ԱԺ 8-րդ գումարման իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանին։

Սարուխանյանի հայտարարագրի մեջ ներկայացված է ավտոտնակ, տուն, որը հայտարարագրում ներկայացված է որպես ժառանգություն։ Հայտարարագրում ներկայացված են նաև տարբեր տարիներին ձեռք բերված հողամասեր Շիրակի մարզի Աշոցք գյուղում։

Նշենք նաև, որ 2022-ին Կարեն Սարուխանյանը ձեռք է բերել շինություն, որը ձևակերպված է որպես նվիրատվություն։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Սարուխանյանը բիզնեսներ ունի Գյումրիում՝ սննդի կետեր, ավտոլվացման կետեր, ինչպես նաեւ հյուրատուն Լեռնագյուղում (Ապառաժ):

«Անօրինական է սարքված հյուրատունը։ Ի դեպ, սկսել է սարքել այն ժամանակ, երբ ՔՊ-ն ապօրինի շինությունների ապամոնտաժման մասին օրենք էր ընդունել։ Առանց գրանցման աշխատեցնում են հյուրատունը, օգնականն է աշխատեցնում Լիլիթ Ծատուրյանը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր աղբյուրը։

Oragir.News-ը տեղեկության վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից, ով հավակնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին։

«Ձեր տեղեկությունները սուտ են, այն ինչ պատկանում է ինձ, արտացոլված է իմ հայտարարագրում։

Ես հիմա շատ զբաղված եմ, որ դիմեմ համապատասխան մարմիններին, բայց դատարան դիմելու ժամանակն էլ կգա։ Հիմա ավելի կարևոր գործով եմ զբաղված»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Կարեն Սարուխանյանը։

Դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ն Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրությունների են պատրաստվում։ Թեկնածուն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում