Ներքին 1 տարի առաջ - 17:17 03-09-2024

ՔՊ-ն Գյումրիում պատրաստվում է «թեժ աշնան». քաղաքապետին են փորձում փոխել

Վերջերս Oragir.News-ը գրել էր, որ ՔՊ-ն Գյումրիում պատրաստվում է «թեժ աշնան»։

Նախ ՔՊ-ն ավագանու կազմում փոփոխություններ կատարեց, վաղաժամ և միանգամից դադարեցնելով խմբակցության 5 անդամների լիազորությունները: Որպես այդպիսին, ՔՊ-ից չեն պարզաբանում՝ ավագանու անդամները իրենց կամքո՞վ են վայր դրել մանդատները, թե՞ քաղաքական թիմի որոշումն է։ Համենայնդեպս՝ Գյումրիի ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ տեղի ունեցածն ընդամենը քաղաքական պրոցես է:

Նշենք նաև, որ ամիսներ առաջ «ՔՊ»-ն գրասենյակներ էր բացել Գյումրիի տարբեր հատվածներում, բայց դրանք կարճ ժամանակ անց փակվեցին և կենտրոնացվեց Գյումրիի պատմական միջուկում (Չերազի փողոց):

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկումներ են գնում, ինչպես զավթեն իշխանությունը։

Սկզբում խոսք էր գնում այն մասին, որ քաղաքապետ կնշանակվի քաղաքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, ով նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրն է։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ն Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրությունների են պատրաստվում։ Թեկնածուն ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, ով մեծ ազդեցություն ունի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշումների վրա։

Գյումրիի քաղաքապետարանից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում ՏԻՄ արտահերթ ընտրությունների հավանականությունը։

Մեր աղբյուրը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հաճախակի այցը կապված է նաև այս հանգամանքով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին