Ներքին 30 րոպե առաջ - 09:00 09-11-2026

Կապանի քաղաքապետի ՔՊ֊ական թեկնածուն ՀՀ ամենահարուստ պաշտոնյան է

Այլևս կասկած չկա, թե իրականում Նիկոլ Փաշինյանին և իր խմբի ինչին էր պետք իշխանությունը, դրա պատասխանը տալիս է Նարեկ Վարուժանի Բաբայանի վերջին մեկ տարվա եկամուտը` 72 միլիոն դրամը, որը նա ստացել է «մեզ վերադարձված» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ֊ից։

Առավել ուշագրավ է Բաբայանի այս պահի դրությամբ առկա դրամական միջոցները` 131 միլիոն 200 հազար դրամ և 24.7 հազար ԱՄՆ դոլար։

Հավելենք, որ Նարեկ Բաբայանը 2021 թվականին հայտարարագրել էր 4.5 միլիոն դրամ, որը «ԶՊՄԿ֊ի բաժնետոմսերի մի մասը ժողովրդին վերադարձնելուց հետո» ավելացել է ավելի քան 30 անգամ։