Վրաստանի նախագահը հայերի հաշվին ինքնահաստատվում է
copy image url

Վրաստանի նախագահը հայերի հաշվին ինքնահաստատվում է

Ներքին Արտաքին Խոսք 5 ամիս առաջ - 20:00 05-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով շուտով թողնելու է իր պաշտոնը և այժմ հավակնում է ընդդիմության առաջնորդի դերին, վերջին շրջանում պարբերաբար հակահայկական հռետորաբանությամբ է հանդես գալիս՝ կամա թե ակամա հայ և վրացի ժողովուրդների միջև ազգամիջյան թշնամանք հրահրելով։

Զուրաբիշվիլին ընտրություններում վրացական ընդդիմության կրած պարտությունից հետո հայտարարեց՝ «ընտրություններում կիրառվել է հայկական կարուսել», երեկ էլ իր ֆեյսբուքյան էջում մի գրառմամբ էր կիսվել, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Վրաստանի նախագահի այս հայտարարությունները նախևառաջ պայմանավորում է Սալոմե Զուրաբիշվիլիի տգիտությամբ։ Նրա խոսքով՝ վրացական շովինիզմը հաճախ է հայկական կողմին թիրախավորում ու փորձում ինքնահաստատվել հայկական գործոնի հաշվին։


/Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ/

«Ցավոք սրտի Վրաստանում սա տարածված հիվանդություն է և նոր չէ։ Ցավալին այն է, որ նման գնահատականները պետական մակարդակով են հնչում, ինչն իհարկե քննադատելի է ու իմ խորին համոզմամբ պահանջում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը։ Այսինքն՝ բողոքի նոտա հանձնել, հակադարձել և այլն։ Չի կարելի թույլ տալ, որ Վրաստանում որևէ մեկը փորձի իր քաղաքական խնդիրները լուծել՝ շահարկելով հայկականության գործոնը ու հայերի գործոնը»,- ասաց նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտում է՝ Վրաստանում հայերի և Հայաստանի հանդեպ հաճախ են նման մեղադրանքներ հնչում, ինչը խոսում է այն մասին, որ հարևան երկրում իսկապես խնդիր կա ու դրա ուղղությամբ պետք է աշխատել։

Oragir.News-ի հարցին, թե ո՞ւմ մեղավորությունն է, որ հարևան երկրի նախագահը նման հակահայկական հռետորաբանությամբ է հանդես գալիս՝ քաղաքագետը հետևյալ կերպ պատասխանեց.

«Երբ տեսնում են, որ հայկական շահը ոչ մի տեղ պաշտպանված չէ, սկսում են հայերի հաշվին ինքնահաստատվել։ Եթե մենք այնպիսի պետություն ունենայինք, որի իշխանություններն աշխարհի ցանկացած անկյունում ջանասիրաբար կպաշտպանեին Հայաստանի Հանրապետության պետական շահերը, Վրաստանի նախագահը և մյուսները նման արտահայտություններ անելուց առաջ մի քանի առաջ կմտածեին։

Մենք չունենք դա, այսինքն՝ Հայաստանի շահերը պաշտպանված չեն, ինչը շատերին թույլ է տալիս ենթադրել, որ կարելի է տեղի-անտեղի նման շահարկումներ անել։ Սա ընդհանրապես Հայաստանի այսօրվա թույլ իրավիճակի հետևանքներից մեկն է. քանի որ Հայաստանը տարածաշրջանում կորցրել է իր ազդեցությունը, ուրիշները օգտվում են դրանից՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել։ Իհարկե այստեղ կա նաև հայկական կողմի մեղավորությունը, բայց առաջին հերթին դա պայմանավորված է Վրաստանի նախագահի տգիտությամբ ու հարևան երկրում տարածված այդ հիվանդությամբ, որը ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ նման դրսևորումներ է ստանում»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում այս հայտարարություններին՝ քաղաքագետը պատասխանեց՝ դա պայմանավորում է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանությունները չեն ներկայացնում, ՀՀ շահերն ու հայ ժողովրդին։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանություններն այստեղ այլ խնդիր են լուծում՝ սպասարկում են այլոց շահերը, ինչն իր արձագանքներն ունենում է, այդ թվում հիշյալ տարբերակով։

«Նորից եմ կրկնում՝ եթե մեր կողմից ենք նայում, ապա հիմնական խնդիրը մեր իշխանությունների անգործությունն է. առաջին անգամ Վրաստանի նախագահի նման քննադատությանն արձագանքելու պարագայում, երկրորդը պարզապես չէր լինի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան

Ձեզ գուցե հետաքրքրի