Ներքին 1 տարի առաջ - 13:08 05-11-2024

Ճիշտը ՀՀ-ի համար զոհվածների հատուկ օր ունենալն է. Գեղամ Նազարյանը կրկին կբանակցի կառավարության հետ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գեղամ Նազարյանը նշեց, որորոշել է հետաձգել իր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է սահմանել բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

«Ծանոթացել եմ կառավարության դիրքորոշման հետ, այն է՝ ձեռնպահ մնալ իմ առաջարկի ընդունումից: Կառավարության դիրքորոշման մեջ նշված է. «Արդեն ունենք Բանակի օր՝ հունվարի 27-ը, այդ օրը գնում ենք Եռաբլուր և նոր օրվա կարիք չկա: Դա ինձ համար անընդունելի է: Ընդհանրապես, իմ համոզմամբ, չի կարելի զոհված, նահատակված մարդկանց օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ։ Կառավարությանը կոչ եմ անում փոխել իր դիրքորոշումը։ Երկու ամսով հետաձգում եմ այդ նախագիծը։ Կարծում եմ՝ երկու ամսում կկարողանամ կառավարությանը համոզել այս հարցում. ճիշտը հատուկ օր ունենալն է, և, ի վերջո, այս մեծ անարդարությունը վերացնելը»,- հանձնաժողովի նիստում նշեց Նազարյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանել ու նշել այն սեպտեմբերի 27-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից