Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 21:34 04-11-2024

Եթե Ցեղասպանությունը մոռանանք, նորից կցեղասպանվենք. հարցում

Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին՝ նա ասել էր. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

Միրզոյանի այս հայտարարություն բուռն քննարկվել էր օգտատերերի կողմից, նրանք քննադատել էին ԱԳ նախարարին և գործող իշխանությանը՝ ասելով, որ նրանք հակահայ գործելաոճ են որդեգրել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ են կարծում՝ Հայաստանը պե՞տք է հետամուտ լինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, թե՞ հրաժարվի դրանից։

Քաղաքացիները, պատասխանելով հարցին, ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն առաջնահերթություն է։

«Եթե Ցեղասպանությունը մոռանանք, նորից կցեղասպանվենք»,- ասաց մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ