Ներքին 2 տարի առաջ - 18:07 04-11-2024

Աստանայում ներկայացվել է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ի թիվս 8 երկրի 42 ներկայացուցչի (Վրաստան, Պակիստան, Ղազախստան, Թուրքիա, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), մասնակցել են Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվող «Լավագույն ուսուցում անվտանգ սննդի համար» սեմինարին:

Քննարկվել են Եվրոպական Միության օրենսդրական կարգավորումները՝ կենդանիների և կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման նոր պահանջները՝ հիմնված հակամանրէային կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի վրա, կենդանիների բարեկեցության պահանջները, հանրային առողջության պահպանման ընդհանուր սկզբունքները, սննդամթերքի մանրէաբանական չափորոշիչները, ԵՄ-ում կոմպոզիտային արտադրանքի մուտքի պայմանները, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքում ախտորոշիչների մնացորդային քանակների նկատմամբ պաշտոնական հսկողության պահանջները։

ՍԱՏՄ մասնագետները ներկայացրել են Հայաստանում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացը, սահմանային վերահսկողության սկզբունքներն ու իրականացվող աշխատանքը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ