Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:41 04-11-2024

Տղե՛րք, ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր

«Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն . . . Որն այդպես էլ չի լինի Ձեր բարեփոխումների արդյունքում»,- հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ու կցել Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հունվարի 4-ին կնքած պայմանագրի 2.1.3 կետի լուսանկարը, որտեղ քաղաքապետարանը օրական միջին 600 000 ուղևորների փաստն է արձանագրում։

«1.Սուրեն Գրիգորյան 2022 թվականից քաղաքապետարանի կողմից հրապարակած թվերով տարեկան պետք է հավաքագրվեր 60 մլն դրամ *365 օր= 21 մլրդ 300 մլն դրամ, բայց հավաքագրվել է մաքսիմում 6,7 մլրդ։
2.Չմոռանանք, որ Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հոնվարի 4-ին կնքած պայմանագիրը անօրինակ է և չէր կարող կնքվել։
3.Տղե՛րք բանկային քարտերով ի՞նչու չեմ կարողանում վճարել ( նույնիսկ այդ խայտառակ պայմանագրով էլ արդեն պետք է լիներ դա)։
4. Այդպես էլ չընդունեցի 600 000 թիվը և չհասկացա ՔՊ-ական պաշտոնյաները որտեղից են այն գտել։
5.Տղե՛րք ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր։

Հ Գ. Քաղաքապետարանի բարձրաստիճան «չինովնիկներ», ուշադիր եղե՛ք, անակնկալներ դեռ լինելու են»,-գրել է ավագանու ընդդիմադիր անդամը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն