Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ում հաղթանակն է Թուրքիայի համար առավել նախընտրելի
copy image url

Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ում հաղթանակն է Թուրքիայի համար առավել նախընտրելի

Արտաքին 5 ամիս առաջ - 13:00 04-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կկայանան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով կընտրվի աշխարհի թիվ 1 գերտերության 47-րդ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարող 2 թեկնածուներն էլ՝ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը և փոխնախագահակ, դեմոկրատ Քամալա Հարիսը ունեն գրեթե հավասար՝ 47-48%, ինչն էլ ավելի անկանխատեսելի է դարձնում այս ընտրությունների ելքը, փորձագետները նույնպես դժվարանում են ասել, թե որ թեկնածուն կհաղթի։

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին ուշի ուշով հետևում են ոչ միայն այդ երկրի ներսում, այլև ողջ աշխարհում։ Հենց այս ընտրությունների ելքից է կախված, թե միջազգային ասպարեզում իրավիճակն ինչպես կզարգանա, ինչպես կհանգուցալուծվեն Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները․ եթե Գազայի դեպքում Թրամփն ու Հարիսը վճառական են Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու հարցում, ապա նույնը չենք կարող ասել Ուկրաինայի պարագայում, ու մի շարք փորձագետների համոզմամբ Թրամփի հնարավոր հաղթանակից առաջին հերթին հենց Ուկրաինայի իշխանությունը մտահոգվելու տեղ ունի, քանի որ հանրապետական թեկնածուն բազմիցս խոստացել է, որ այդ ցուցաբերվող ռազմական աջակցությունը կրճատելու է։

Թուրքիայում նույնպես ուշադրությամբ էին հետևում են ամերիկյան ընտրապայքարին՝ հասկանալու համար, թե իրենց շահերի տեսանկյունից առավելապես որ թեկնածուի հաղթանակն է առավել նախընտրելի։ Օրերս թուրք լրագրող Էվրեն Բալթան թուրքական «T24» լրատվականում ծավալուն հոդված է հրապարակել՝ փորձելով ներկայացնել, թե Միացյալ Նահանգներում որ թեկնածուի հաղթանակի դեպքում է Թուրքիան շահեկան դիրքում հայտնվելու։

Լրագրողը մասնավորապես խնդիրը դիտարկել է այն համատեքստում՝ Թուրքիան իրեն մոտ է զգում Մերձավոր Արևելքի՞ն, թե՞ Եվրոպային։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Թուրքիայի համար լավագույն ելքը կախված է այն բանից, թե երկիրն իրեն ինչպես է դիրքավորում Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի նկատմամբ․ «Եթե Թուրքիան իր երկիրը տեսնում է որպես Եվրոպային մոտ, ապա հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է լարվածություն առաջացնել, սակայն, եթե Թուրքիան ավելի մոտ է Մերձավոր Արևելքին, ապա նախկին նախագահի վերադարձը Սպիտակ տուն ավելի քիչ անհանգստություն կառաջացնի»:

Անորոշությունների և մտահոգությունների համատեքստում Էվրեն Բալթան ընդգծել է, որ ԱՄՆ ընտրությունները կարևոր են Թուրքիայի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի տարբեր խմբեր ունեն տարբեր աշխարհաքաղաքական դիրքորոշումներ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան ունի հատուկ «շեմային պետության» դիրք՝ տեղակայված է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև, ինչն այդ երկրին թույլ է տալիս պահպանել երկու տարածաշրջանների տարբերությունը և արձագանքել՝ ըստ իր շահերի։

Ինչ վերաբերում է եվրոպական կողմնորոշում ունեցող Թուրքիային, ապա այս դեպքում Էվրենը կարծում է, որ երկիրն ավելի շատ վստահում է ՆԱՏՕ-ին և բազմակողմ համագործակցությանը, ուստի կարող է անհանգստանալ Ռուսաստանի Դաշնության հանդեպ Դոնալդ Թրամփի հնարավոր բարենպաստ քաղաքականությունից։ Այս համատեքստում Թրամփի հաղթանակը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի կայունությունը, ինչը կթուլացնի Թուրքիայի պաշտպանական համակարգը, ուստի Անկարայի համար առավել նպաստավոր կլինի, եթե ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։

Անդրադառնալով դեպի Մերձավոր Արևելք կողմնորոշվածություն ունեցող Թուրքիային՝ հոդվածագիրը կարծում է, որ այս Թուրքիան Թրամփի հաղթանակի դեպքում նույն անհանգստությունն այլևս չի ունենա։ Նա կարծում է, որ Մերձավոր Արևելքի համար Թրամփը ընկալվում է որպես ուժեղ և կանխատեսելի առաջնորդ և նրա վարած քաղաքականությունը համահունչ է տարածաշրջանի շահերին, հատկապես Իսրայելի հարցում, ինչը նվազեցնում է մտահոգությունները։

Ամփոփելով՝ Էվրեն Բալթան գրում է, որ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է փոփոխվել։ «Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է փոփոխվել՝ համապատասխանելով ներկա ժամանակի պահանջներին, և ընտրությունների արդյունքում երկու տարբեր տարածաշրջանային շահեր կարող են բախվել՝ մեծ ազդեցություն ունենալով Թուրքիայի վրա»,- եզրափակել է նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»