Արտաքին 1 տարի առաջ - 12:28 03-11-2024

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություն են անցկացրել

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզու հարավում ՝ ներգրավելով առնվազն մեկ B-1B ծանր ռմբակոծիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap-ը, հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի աղբյուրներին:

Նշվում է, որ եռակողմ զորավարժությունները տեղի են ունեցել Հարավային Կորեայի հարավային Չեջուդո կղզուց արևելք ընկած ջրերում՝ հաջորդելով Արևելյան ծով Հյուսիսային Կորայի կողմից հեռահար բալիստիկ հրթիռի առաջին արձակմանը:

Զորավարժությունների ընթացքում երեք երկրների կործանիչներն ուղեկցել է ԱՄՆ-ի ծանր ռմբակոծիչը՝ ջրերի վրայով, որտեղ համընկնում են Հարավային Կորեայի և Ճապոնիայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտիները:

Ըստ աղբյուրի՝ սա երեք երկրների միջև այս տարվա երկրորդ օդային զորավարժությունն է Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքների դեմ եռակողմ անվտանգության համագործակցության ամրապնդման համատեղ ջանքերի համատեքստում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ