Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:22 26-10-2026

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում 26-ի ցերեկը , 27-28-ին, 29-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: