Արտաքին 4 տարի առաջ - 11:34 06-06-2022

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ութ հրթիռների փորձնական արձակում են իրականացրել. Yonhap

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հրթիռների փորձնական արձակումներ են իրականացրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի փորձարկումների։ Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների ղեկավարների կոմիտեին։

Նրանց տվյալներով, տեղական ժամանակով 4:45-ից 4:55-ը (Երևանի ժամանակով 23:45-ից 00:55-ը) ութ հրթիռ է արձակվել «տարբեր թիրախների ուղղությամբ»:

«Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի կողմից «երկիր-երկիր» դասի հրթիռների համատեղ արձակումը ցույց տվեց սադրանքի աղբյուրներին անհապաղ ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողությունն ու պատրաստակամությունը»,- հայտարարել են շտաբների ղեկավարների կոմիտեից:

Հարավկորեական զինվորականների տվյալներով, կիրակի օրը ԿԺԴՀ-ն ութ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ տեղական ժամանակով ժամը 09:08-ից մինչև 09:43-ը (Երևանի ժամանակով 04:08-ից մինչև 04:43-ը): Շտաբների ղեկավարների կոմիտեն մատնանշում է մի քանի մեկնարկային կետեր, այդ թվում՝ Փհենյանի Սունան օդանավակայանի մոտ գտնվող տեղանքը, Փհյոնան Նամդո նահանգի Կեչհոն քաղաքի շրջակայքը, Փհյոնան Փուկտո նահանգի Թոնչհան շրջանը, Համգյոն Նամդո նահանգի Համհուն շրջանը:

Կոմիտեի տվյալներով, հրթիռները թռել են 110-670 կմ, 25-90 կմ բարձրությամբ, ֆիքսված արագությունը հասել է 3-6 մախի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը