Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:53 02-11-2024

Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո ՔՊ-ն շարունակում է իշխանության ուզուրպացիան: Հիմա փորձում են իրենց կողմը քաշել ավագանու անդամներին, որ քվորում ապահովեն եւ նիստ գումարեն: Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել այստեղ` քաղաքապետի ԺՊ նշանակել պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ որեւէ այլ անձի: Նպատակն այն է, որ ՏԻՄ արտահերթ ընտրությունների հնարավորինս ուշ գնան: Այս պահին բացառված է, որ ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ուզում են, որ ՔՊ-ական քաղաքապետը մի քիչ աշխատի, որ բյուջեի հաշվին որոշ խնդիրներ լուծի, եւ գալիք ընտրություններին իրենց ձայն տվողների քանակն ավելանա։ Սակայն ՏԻՄ օրենքն ասում է նաեւ, որ ԺՊ նշանակելուց հետո 14 օրվա ընթացքում ավագանու նիստ պետք է հրավիրվի, հակառակ դեպքում ավագանին կլուծարվի, եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն:

Գյումրու ավագանու 33 անդամից 14-ը «Բալասանյան դաշինքից» էին, հիմա, փաստացի, ավագանին ունի 19 անդամ, որոնցից 11-ը ՔՊ-ն է, 2-ական մանդատ ունեն «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն, 4 անդամ` «Զարթոնք» կուսակցությունը։ Ավագանու նիստի համար պետք է քվորում ապահովվի` 17 անդամ ներկա լինի։

Ըստ տեղեկությունների՝ առայժմ չի հաջողվում մարդաորսը: Եթե այսպես շարունակվի, ըստ ամենայնի, Գյումրիում 3 ամիս անց արտահերթ ընտրություն կնշանակեն, քանի որ ՏԻՄ օրենքը սահմանում է՝ եթե ավագանին 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում, կառավարությունը լուծարման որոշում է կայացնում, օրենքով պարտադիր է ամիսը մեկ անգամ նիստ հրավիրելը։ Եթե նիստեր չգումարելու հիմքով ավագանին լուծարվի, ապա արտահերթը մոտավոր հաշվարկով կընկնի մարտի կեսերին։ Ի դեպ, կարող են նաեւ նիստ գումարել, քաղաքապետի ընտրություն անել ավագանու կազմից, բայց դա քիչ հավանական է:

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին
21:58 Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը